Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Դամասկոսի Բաբ Թումա շրջանի Հայ կաթողիկէ եկեղեցուն կից «Փարոս» վարժարանի վրայ հրթիռ է ընկել: Հրթիռների պատճառով զոհւել է  մէ աշակերտ, կան նաեւ վիրաւոր աշակերտներ եւ ուսուցիչներ: Վիրաւորները տեղափոխւել են Դամասկոսի ֆրանսիական հիւանդանոց: Հրթիռարձակումը ահ ու սարսափ է տարածել բնակիչների մօտ եւ բացի մարդկային վնասներից, վարժարանը նիւթական վնասներ է կրել: Ընդհանուր առմամբ, վիրաւորների թիւը գերազանցել է 60-ը:

Վիրաւորւել են 4 հայ աշակերտ եւ 2 ուսուցչուհի: Դէպքի վայր են այցելել Սիրիայի առողջապահութեան եւ կրթութեան նախարարները:

Աւելի կանուխ սիրիական Ս.Ա.Ն.Ա. լրատու գործակալութիւնը տեղեկացրել էր, որ Դամասկոսի քրիստոնէական Բաբ Թումա եւ Դուելա թաղամասերում հրասանդի հրթիռներ են ընկել դպրոցների վրայ, որի հետեւանքով զոհւել է մի երեխայ, իսկ 41 անձ վիրաւորւել են: Դամասկոսի ոստիկանութիւնը տեղեկացրեց, որ հրասանդներից մէկն ընկել է Բաբ Թումայի «Մանար» դպրոցի վրայ, որի հետեւանքով 1 երեխայ է զոհւել եւ 36 հոգի վիրաւորւել: Մի այլ հրասանդ ընկել է Դուելայի Մար Էլիաս եկեղեցու մօտ գտնւող դպրոցի վրայ, որի պատճառով 5 քաղաքացիներ են վիրաւորւել: